ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

0

Դավիթ Միքայելյան Բայց լուսինը բարկ բոլորած շարունակում է իր ճամփան,
Համարելով, թե չիլսում, որիր վրա հաչողներ կան:
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Քանի որիր համար զրպարտչական մականուն է ընտրել Վարդգես Օվյանը (իզուր ջանք է, ինքնիր անուն-ազգանունը, ցավոք, արդեն դարձրել է զրպարտության և երախտամոռության սիմվոլ), մենք էլ կփորձենք նրան դիմել ըստիր նախասիրության, այսինքն` Վարդգես Օ-ի փոխարեն (Օ տառը խնդրում եմչշփոթել զրոյի հետ) նրան կդիմենք այսուհետ հետևյալ կերպ` Վարդգես Կարինե: Ի դեպ, նա ինքն է այդ անունը շնորհելիրեն` Գրիգորյան ազգանվան հավելումով, երևի նկատի է առել այդ սեռին հատուկ ինչ-ինչ առաջնային հատկանիշներ: Դա իր գործն է, իր մտածումն է, իր վիճակը…
Ուրեմն` այդ Վարդգես Կարինե կոչվածին հենցոր մեկը համարձակվում է հիշեցնել, որ գրական իրականության մեջ չթույլատրվող արարք է համարվում որևէ գրողի գործեր (անգամ` եթե հայրն է) վերափոխելն ունորովիտպելը, նա իսկույն հարձակման է անցնում, ղարաբաղցու ասած, լաչառությունն ու նեղկալի հայհոյանքները մեջտեղ բերում, կածես թերթերըքիչ էին, հիմա էլ` ինտերնետային կայքերում, ինչեր ասես բերանից (ավելի ճիշտ` կոյուղուց) չի թափում` էլ ասկարիդ, էլ ամիոբա, էլ… մի խոսքով` հազար ու մի կեղտ:
Բայց ինչ էլ լինի, որքան էլ երիզորդատիպ ուլպրծուն այդ տականքը (թողներիընթերցողը, ստիպված եմ դիմել նրա բառապաշարին) լուտանքներ տարածի Արցախի և Հայաստանի գրողներիմիությունների, նրանց ղեկավարների, մեր գրողների հասցեին, իրիսկ ժառանգական հատկանիշուհիները վերագրելով ուրիշների, միևնույն է` ճշմարտությունը մեկն է` Վազգեն Օվյան գրողը հայ իրականության մեջ միակն է, որ գրիչ է առել ու, հանուն մեկ այլ ազգ կոչվածի (ազերիների), գրելիր ժողովրդի ու նրա նվիրյալ զավակների դեմ, ծաղր ու ծանակի ենթարկել հայոց եկեղեցին, հայոց նվիրական իղձերը, նողկալի բառերով պարսավել, հայհոյել իր հիմնական երկերի («Թևան Դհոլ», «Խանքենդի», «Լուսաբաց», «Լուսաբացը լեռներում» և այլն) գլխավոր բացասական կերպարները դարձրած ժողովրդական հերոսներ Գարեգին Նժդեհին, Դրոյին, Թևան Ստեփանյանին և բոլոր նրանց ովքեր հանդես են եկել որպես հայության դատապաշտպաններ: Եվ նման վերաբերմունքը նրա կողմից պատահական չի եղել, որովհետև այդպիսինն էր նրա գաղափարական համոզվածությունն ամբողջ կյանքում, այդ մոլորյալ հենքի վրա էլ նա ոչ թե մեկ-երկու արտահայտություն է «թույլտվել», այլ ստեղծել է իր «գլուխգործոցները» (ճիշտ է, վերջին մեկ-երկու տարում զգացել է իր անուղղելի սխալը, սկսել չափածո հայհոյել Կևորկովին, բայց ուշ էր, գնացքն արդեն գնացել էր):
Վազգեն Օվյանը, ի դեպ, իրձեռքով երկերի ընտրանին կազմել ու ներկայացրել էր ԼՂ գրողներիմիություն` տպագրելու նպատակով, «ընտրանի», որիմեջ էր նաև «Խանքենդին»` որդու կողմից դեռևս չվերաշարադրված, չնորոգված վիճակում: Եվ, բնականաբար, չտպագրվեց: Որդին, երբ արդեն ժամանակները փոխվել էին, համառորեն պնդեց և վերցրեց այդ գիրքը: Այն ժամանակ ոչոք կասկածել անգամ չէր կարող, որ նա կարող է դրանք «ռեստավրացիայի» ենթարկել, խեղաթյուրել ամբողջովին: Իրական փաստը սա է: Բայց ի՞նչ է փոխվում դրանից: Ոչինչ:
Հիշենքուհիշեցնենք, այն տարիներին, երբ Վազգեն Օվյանը մոգոնում էր իր ազգադավ գործերը, ժամանակակիցները` Բագրատ Ուլուբաբյան, Բոգդան Ջանյան, Գուրգեն Գաբրիելյան, Մաքսիմ Հովհաննիսյան և ուրիշներ, արհամարհելով Ադրկոմկուսի հալածանքները, նամակներ էին հղումսովետնեի երկրի ղեկավարությանը, պայքարում Արցախը մայր Հայաստանին միացնելու համար: Մինչդեռ, ինչպես «կերտած» գործերն են վկայում, Վազգեն Օվյանը դարձել էր ազերական «պատմության» նոր տարեգիրը` Ուստա Նովրուզի «ձեռքից բռնած», տուրք էր տալիս «ազերիների ջրաղացին ջուրլցնելու» իրմոլուցքին, այնքան որ, անգամ մերհողնու երկիրը գողացած ազերիներին տանում-հասցնում էր Ավարայր (տես, «Սովետական Ղարաբաղ», 1977թ., 18-ին մայիսի), ուր հայերի հետ, Վ.Օվյանի բարձր վկայությամբ, ուս-ուսի նրանք իբրև կռվել են պարսիկների դեմ (ազերին այն դարում դեռ գոյությունչուներ): Նման երևույթըմեր ժողովրդի պատմության մեջնշվում է միայն մեկ բառով` դավաճանություն: Ուրիշ` ոչինչ: Սա մենքչենք ասում, սա ասում են այն գործերը, որոնք Վազգեն Օվյանը սևով սպիտակի վրա գրել է մեր պատմության, մեր ազգի, մեր ժողովրդի դատը պաշտպանող երևելիների դեմ, ոտնատակ տվելմեր ազգային արժեքները: Չպիտիթույլ տալ, որ նմանները իրենց զազրելի խոսքովպղծենմեր ազգի նվիրական գործիչներիսուրբ հիշատակը:
Ասում են, անվանի գրողու ազգի նվիրյալ Բ.Ջանյանը ժամանակին, խորհրդային տարիներին, մեծ ջանքեր է թափել, որպեսզի ազգադավ «Խանքենդին» չտպագրվի Երևանում: Իսկ արցախյան շարժման առաջնորդ բագրատ Ուլուբաբյանը հաճախ էր ասում` Բաքվի թուրքերիմեջ ապրող Սոկրատին (նկատի ուներ Ս. Խանյանին) չկարողացան ստիպելիր ազգի դեմ որևէ թուղթ ստորագրի, բայց ահա Արցախում, հայերի մեջ ապրող Վազգենը մեր ազգային նվիրյալներին պախարակեց… Վ.Օվյանը դարձել էր փաստորեն նաև իր ժամանակակից հայրենասերների հակոտնյան: «Գարեգին Նժդեհը շուն-շան որդի է»,- հայհոյում է «Խանքենդի»-ի հեղինակը: Եվ եթե չխլացվի այս ձայնը, ապա Նժդեհի ոսկորներն անգամ կշարժվեն իրսուրբ գերեզմանում: Այն Նժդեհի, որն այսօրվա մեր ազգային գաղափարաբանության անզուգական առաջնորդն է:
Պպատմությունը ազգադավներին չիներում, ոչ մի կոծկում ժամանակի արդար դատից չի կարող փրկել Վազգեն Օվյանին, նրան, ով պարելով «թուրքական ինտեռնացիոնալիզմի» զուռնայի տակ, ուղղակի ծախել է (ուրիշ բառով չես բնութագրի) հայ ժողովրդի զգացումները, ծաղրել անգամ «ծովիցծով Հայաստանի» մաքուր-հայկական երազը…, (առնվազը տգետը կարող է ազգադավ Օվյանի անունը` միջակության մի կատարելատիպ, տանել ու դնել սուրբ Չարենցի անվան մոտ, ինչպես Վազգեն Կարինեն է դա անում): Կևորկովյան «ինտեռնացիոնալիզմի» ամենաթեժ պահին Կևորկովիկողմից նա նշանակվել էր ազերական մոլիկոմունիստներունեցող ռադիոխմբագրության կուսակցական կազմակերպության քարտուղար… Թող այս երևույթների տրամաբանական շարժմանն ու ընթացքին ուշադրություն դարձնի ընթերցողը, ինքնիրմեջ, անպայման, կանի համապատասխան հետևություն` առանց որևէ կոմնակալության…
Այնպես որ, շատ փակագծեր բացվում են այսօր, իսկինչ վերաբերում է գրողին «պաշտպանող» նրա զավակին` Վարդգես Կարինեին (կարելի է կոչել նաև Կարինե Վարդգես), խորհուրդ կտայինք` կոկորդիլոսյան արցունքներ թափելով սրա-նրա դուռը գնալու և պատասխան «հոդված» մուրալու, չախկալներին հատուկ իրիկնամութի վայնասուն բարձրացնելու փոխարեն, հայհոյանքներից անցնել նորմալ խոսքերի (եթե ուժըներում է), ապա` ականջին (Պըլը-Պուղին կասեր` քանի դեռ տողում է) օղ աներ` նա, ով հայ ժողովրդի դեմ, նրա հերոսական զավակների դեմ, նրա ստեղծած արժեքների դեմ «գրիչ» է բարձրացնում, դրանով իսկ ինքնաոչնչացման է գնում: Դա կյանքի օրենքն է, այդպես վարվողը, պատմության համար ոչ մի նշանակություն չունի, թե ով է, դատապարտված է արգահատանքի:

ԼՂՀ ԳՄ վարչության քարտուղար,
գրող, հրապարակախոս
2008թ.

Տարածել

Պատասխանել