ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԵՂԱԹՅՈւՐԵԼ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

0

Արցախ(Մինամակիառիթով)

Իրողությունը միանգամայն այլ է, քան ներկայացված է նամակում: Սրանում մենք խորապես համոզված ենք, քանի որ Արցախի գրողներիմիությունն այսօր գտնվում է գրական-մշակութային համահայկական նույն դաշտում և մենքոչ միայն տեսնում ենք նրա ակտիվ ու ազգանվեր գործունեությունը, այլև շատ հաճախ նրա նախաձեռնումներում հանդես ենք գալիս մասնակցի ու ականատեսի կարգավիճակով: Պիտի ընդգծել, որ գրական-մշակութային և հասարակական անվանի գործիչՎարդան Հակոբյանի վաստակը, հիրավի, պատկառելի է, նրա նախագահության տարիներին հսկայական վերելք է ապրել Արցախի գրողներիմիությունը, առավել մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ հերթափոխի պատրաստմանը: Հիշենք, թերևս, ամենաթարմ օրինակները` գրողների համահայկական համագումարը Ստեփանակերտում և Գանձասարում կազմակերպված երիտասարդ գրողներիհամահայկական խորհրդակցությունը: Չպետք է խեղաթյուրել իրողություններնու փաստերը:
ԼՂՀ ԳՄ քարտուղար Դ.Միքայելյանը «Երբ ցինիզմը սահմաններ չի ճանաչում. Վազգեն Օվյանը Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Դրոյի, Թևան Ստեփանյանի և մերմյուս ազգային նվիրյալների դեմ» հոդվածում («Գրական թերթ», 12-ին և 19-ին սեպտեմբերի, 2008թ.) վերլուծելով Վազգեն Օվյանի «Խանքենդի» վիպակը, «Թևան-Դհոլ» պոեմը, անդրադառնալով «Լուսաբացը լեռներում» պիեսին (վերջինս առաջնախաղից հետո, ասում են, չի ներկայացվել), նշել է ցավով, որ հեղինակը դրանցում դառը սարկազմով է ներկայացրել հայոց մեծերին, նրանց ենթարկել ծաղրուծանակի` «ջուրլցնելով ազերիների ջրաղացին»: Փաստարկումներն, ավելի քան, համոզիչ են:
Ընդհանուր իրողությունն, ըստ փաստերի տրամաբանության, այսպիսին է.
ա. երբ 40-ականների վերջին ազերիները (երկար փնտրումներիցհետո) հայտնաբերեցին ու Բաքու բերեցին հայոց ազգային հերոս Թևան Ստեփանյանին և գնդակահարեցին, Վազգեն Օվյանն ազերիներին ձայնակցեց իր «Թևան-Դհոլ» պոեմով, ուր ծաղրանքով է ներկայացնում նաև Դրոյին:
բ. երբ մոսկովյան բանտում հայոց ազգային հերոս Գարեգին Նժդեհին (ցմահ բանտարկության ենթարկված) սպանեցին, Վազգեն Օվյանը արձագանքեց (60-70թթ.)իր «Խանքենդի» վիպակով, որի բացասական հերոսները դարձյալ մեր ազգային նույն գործիչներն են: Ծանակված է այնտեղ քրիստոնեությունը և հայոց եկեղեցին:
գ. երբ Բ.Կևորկովնիր անփառունակ պլենումն անցկացրեց Ղարաբաղում` «նացիոնալիզմն արմատախիլ անելու նպատակով, Վազգեն Օվյանն ասպարեզ հանեց իր «Լուսաբացը լեռներում» պիեսը, որիմեջ բացարձակապես սև գույնով են պատկերված դաշնակցությունն ումեր ազգի նվիրյալները, ներառյալ` Անդրանիկ Զորավարը:
Ինչպեսցույց են տալիս փաստերը, այն տարիներին, երբ Բ.Ուլուբաբյանը, Բ.Ջանյանը, Գ.Գաբրիելյանը, Մ.Հովհաննիսյանը, Հր.Բեգլարյանը և ուրիշ այլ երևելի անհատականություններ պայքարի մեջ էին Ադրբեջանի իշխանությունների հետ և մարտնչում էին Արցախը մայր Հայաստանին միացնելու համար, Վազգեն Օվյանը ոչ միայն նրանց կողքինչէր, այլ նաև մեր ազգային նվիրյալների դեմ հորինվողիր վերոհիշյալ գործերով էր զբաղված:
Սրանք խիստ դառն ու անշրջանցելի փաստեր են, որժխտելչի կարող ոչ մի նամակ` ով էլ որ նրա տակ դնի ստորագրությունը: Մանավանդ, ավելացնենք, ամենաանընդունելին այն է, որ, խախտելով գրական էթիկայի բոլոր կանոնները, գրողի որդին հոր մահից հետո երկերը ամբողջովին վերափոխել է, դրանք ներկայացրել նոր կառուցվածքի ու գաղափարական բովանդակության մեջ, խեղաթյուրել: Մի երևույթ, որ գրական կյանքում բացարձասկապես մերժելի է: ԼՂՀ ԳՄ պայքարն այդ քստմնելի երևույթի դեմ է, ոչ թե Վ.Օվյանի անձի դեմ:
Ժամանակները փոխվել են: Եվ Արցախի գրողներիմիությունը, առանձին գրողներու գրականագետներ, պարտավոր էին խոսել կատարվածի մասին, ի վերջո, դա նրանց իրավասության մեջ է մտնում: Այդպես էլ վարվել է Արցախի գրողներիմիությունը: Սակայն դա չի նշանակում, որ Վազգեն Օվյանի լրագրող որդին, կամ վերջինիսընկեր-բարեկամ-հարևանները (37 թվականի թանձր ոճով) «խաչակրաց արշավանք» սկսեն ստեղծագործական կազմակերպության դեմ:Եթե նման տրամաբանությամբ շարժվելու լինենք, ապա գրականագիտության բաժիններից մեկը` գրականության պատմությունը, անելիք չի ունենա, որովհետև իրենց մահկանացուն կնքած գրողների գործերին անդրադառնալու դեպքում, կհանդիպենք նրանց հարազատների պատնեշին ու դիմադրությանը:
Տխուր է, որ փորձում են սևացնել ԳՄ պարբերականների դերը, այն դեպքում, երբ «Եղիցիլույս» թերթըվաղուց արդեն սպասված պարբերական է նաև Երևանում, ուր նա բազմաթիվ ընթերցողներունի: Եվ, ընդհանրապես, մտավորականի անվանը վայել ու հարիր չէ ճշմարտությանը, երևույթներին սև ակնոցով նայելը: Մանավանդ, այնպիսի մի կազմակերպության դեմ են նամակագիրները սուր ճոճում, որը Արցախում մեր ազգապահպանության, մշակույթի և գրականության զարգացման գործում (թե խորհրդային տարիներին, թե հիմա), խիստ կարևոր, մենք կասեինք, անփոխարինելի դերակատարություն ունի, էլ չենքխոսում գրողների միության նախկին և այժմվա ղեկավարների հասարակական ակտիվ գործունեության մասին: Վերջապես, չմոռանանք` ԼՂՀ ԳՄ-ն արցախյան համազգային շարժման բոլոր փուլերումեղել է նրա կազմակերպիչ ու առաջմղիչ ուժերից մեկը:
Մենք դատապարտում ենք գրողներիու ԼՂՀ ԳՄ-ի հանդեպ ոչօբյեկտիվմոտեցումները և գտնում ենք, որ այսօր, երբ Արցախյան հիմնախնդիրը դեռևս մեծ տերությունների շահարկման նյութ է դարձել, մենքպիտի համախմբված ու միասին լինենք, միասնաբար գնանք դեպի մեր ազգային նվիրական իղձերի իրականացումը` մշտապես հարազատ մնալով մեր ազգային գաղափարաբանությանը:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
ՀԳՄ նախագահ
ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտիտնօրեն
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
ԲՈԳԴԱՆ ՋԱՆՅԱՆ
Բանաստեղծ
ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակագիր

_______________________________
 Հոդվածը հրապարակվել է «Գրական թերթ»
և «Ազգ» պարբերականներում

Տարածել

Պատասխանել