«Սարը բարձրանալու խիզախությունը լքել է բոլորին»

0

Տա­կա­վին վեր­ջերս շրջա­փակ­ման պայ­ման­նե­րում կյան­քից հե­ռա­ցավ ԱՀ ԳՄ եր­կա­րա­մյա նա­խա­գահ ՎԱՐ­ԴԱՆ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ: Նրա գրչըն­կեր­նե­րից շա­տե­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ցան իրենց վեր­ջին հրա­ժեշ­տը տալ մե­ծա­նուն գրո­ղին: Օրեր առաջ ԱՀ ԳՄ նա­խա­գահ ընտր­վեց գրող, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ և ԱՀ ԳՄ ան­դամ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը:

Չնա­յած հետ­պա­տե­րազ­մա­կան դժվա­րու­թյուն­նե­րին և ավե­լի քան չոր­սամ­սյա շրջա­փակ­մա­նը, Ար­ցա­խում գրա­կան կյանքն ըն­թա­նում է իր բնա­կա­նոն հու­նով:

«Իրա­վուն­քը» ար­ցա­խյան գրա­կան կյան­քի, շրջա­փակ­ման ստվե­րոտ կող­մե­րի, մեր օրե­րի մտա­վո­րա­կան հան­րույ­թի մա­սին զրու­ցել է ԳՄ նո­րան­շա­նակ նա­խա­գահ ՆՈ­ՐԵԿ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Գաս­պա­րյան, Ձեզ բա­ժին է հա­սել ծան­րա­գույն ժա­մա­նակ­նե­րում Ար­ցա­խի Գրող­նե­րի մի­ու­թյան գոր­ծու­նե­ու­թյու­նը հա­մա­կար­գո­ղի, կազ­մա­կեր­պո­ղի նույն­քան ծանր ու պա­տաս­խա­նա­տու առա­քե­լու­թյու­նը: Ի՞նչ պետք է անել առա­ջին հեր­թին:

— Շա­րու­նա­կե­լու ենք կի­սա­տը: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձև­ա­վոր­ված ավան­դույթ­նե­րը ապ­րե­լու իրա­վունք են վաս­տա­կել: Գրա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պի­տի նկա­տե­լի լի­նի, գրող մար­դու հե­ղի­նա­կու­թյու­նը՝ բարձր, ձայ­նը՝ լսե­լի: Հե­ռու­նե­րին պետք է հա­մո­զել, որ Ար­ցախ աշ­խար­հում ևս արար­վում են գրքեր, որ Ար­ցա­խում իր գո­յի հա­մար ամեն օր կռիվ տվող պո­ե­տի ձեռ­քը Եր­կիր մո­լո­րա­կի զար­կե­րա­կին է, հա­յաց­քը՝ գրի տի­ե­զե­րա­կան, դե­ռևս չնվաճ­ված, կու­սա­կան տա­րածք­նե­րում, միտ­քը՝ որո­նու­մի ճա­նա­պար­հին: Դառ­նամ Աստ­վա­ծաշն­չին՝ բերքն առատ է, մշա­կը՝ պա­կաս…

— Չնա­յած ամո­թա­լի պար­տու­թյան, ամիս­ներ շա­րու­նակ­վող շրջա­փակ­ման տված հու­սա­խա­բու­թյուն­նե­րին, իրար հերթ չտվող թնդա­նոթ­նե­րի «հա­ման­վա­գի» ներ­քո էլ գրա­կան կյան­քը կանգ չի առ­նում: Գրա­կա­նու­թյու­նը կա­րո՞ղ է հաղ­թել պա­տե­րազ­մին:

— Կորց­րա­ծի ցա­վը ծանր շղթա է մեր մտքի ու բա­նա­կա­նու­թյան վրա: Այն գի­շա­տիչ է… Իսկ երբ ամեն օր ու ժամ հո­շոտ­վում ես, չես կա­րող գու­շա­կել, թե ինչ է կա­տար­վում իրա­կա­նու­թյու­նից ան­դին, չես կա­րող ինք­նա­մո­ռաց հի­ա­նալ անձ­րևի ու ձյան գե­ղեց­կու­թյամբ, վա­յե­լել գույ­նե­րի խա­ղը, տես­նել քեզ սպա­սո­ղին ու քեզ մոտ աճա­պա­րո­ղին: Ցա­վի մեջ նույ­նիսկ կա­րոտն է պռատ: Մի ժա­մա­նակ ապ­րածդ ու տե­սածդ անընդ­հատ հե­տև­ում է քեզ, խառ­նում իրա­կանն ու անի­րա­կա­նը և մե­ղադ­րում, մե­ղադ­րում, մե­ղադ­րու՛մ…

Ես ամեն գի­շեր Շու­շի­ում եմ, Տյա­քում, Թա­լի­շում, Հադ­րու­թի նեղ­լիկ փո­ղոց­նե­րում, Ծար գյու­ղում, Լև­ում, Հան­դա­բեր­դի պա­րիսպ­նե­րի վրա… և ինձ տուն տա­նող չկա… Ես դար­ձել եմ գի­շե­րա­յին թա­փա­ռա­կան՝ ան­հան­դերձ, ան­ցուպ, ան­գա­ղա­փար… Տա­րի­ներ առաջ գրել էի՝ հե­քի­ա­թի երեք ճա­նա­պար­հից ընտ­րում եմ չոր­րոր­դը… և ինձ ամե­նև­ին էլ չի հե­տաքրք­րում, թե ինձ ուր է տա­նե­լու այդ ճա­նա­պար­հը: Հնա­րա­վոր է՝ ոչ մի տեղ:

Թվում է՝ բո­լո­րը կորց­րել են բա­նա­կա­նու­թյու­նը, միտ­քը մթագ­նել է: Մար­դը մար­տահ­րա­վեր է նե­տել Տի­րո­ջը, և, չեմ կար­ծում, թե Տե­րը կնե­րի մեզ, ինչ­քան էլ ոտա­բո­բիկ հաս­նենք ու ծնկի գանք ՆՐԱ առաջ, ինչ­քան էլ ապաշ­խա­րենք:

— Ասում են՝ ծանր ժա­մա­նակ­նե­րում հեշտ է գրվում: Որ­պես ան­հատ գրող՝ տպա­վո­րու­թյուն է առա­ջա­նում, որ հատ­կա­պես վեր­ջերս Ձեր ամեն բա­ռը ծնվում է մեծ տա­ռա­պան­քի գնով: Ին­չու՞ է հի­աս­թա­փու­թյան ցավն այդ­քան ակ­նա­ռու Ձեր տո­ղե­րում:

— Թույլ տուր հա­կա­ռակն ասել: Այլ իրա­կա­նու­թյան մեջ հնա­րա­վոր չէ ապ­րել: Չեմ կա­րո­ղա­նում մո­ռա­նալ, պա­տե­րազ­մից հե­տո քա­ղա­քում թա­փա­ռում էին հա­րյու­րա­վոր ձի­եր: Նրանք փո­ղոց­նե­րում էին, զբո­սայ­գի­նե­րում, բա­կե­րում… Քա­ղա­քում ո՛չ ծա­ղիկ էր մնա­ցել, ո՛չ կա­նաչ: Նրանք եկել էին մեր կորց­րած գյու­ղե­րից և փնտրում էին իրենց տի­րո­ջը՝ ամե­նև­ին էլ չգու­շա­կե­լով, որ մնա­ցել են ան­տեր…

Գե­ղար­վես­տը ու­րախ կամ տխուր չի լի­նում: Մի­այն պայ­ծառ գույ­նե­րը չեն, որ ապ­րեց­նե­լու առա­քե­լու­թյուն ու զո­րու­թյուն ու­նեն: Մարդ արարծն էլ միշտ չէ, որ ու­րախ է: Սե­լավ էլ կա, արև էլ, սառ­նա­մա­նիք, մա­ռա­խուղ: Կա­րո՞ղ ես կեղ­ծել ինքդ քեզ, սուտ պատ­մու­թյուն­ներ հո­րի­նել, ժխտել չար­չա­րան­քը, մեր­ժել ապ­րածդ ժա­մա­նա­կը: Չգի­տեմ ՏԱ­ՊԱ­ՆԻ մե՞ջ եմ, թե՞ ՏԱ­ՊԱ­ՆԻՑ դուրս, և ով է ընտ­րու­թյուն կա­տա­րո­ղը:

Իսկ ամ­բո­խը շա­րու­նա­կում է ընտ­րել Բա­րա­բա­յին…

— Վեր­ջերս գրա­կա­նու­թյան հետ որևէ աղերս չու­նե­ցող ոչ գրա­կան ինք­նա­կո­չեր մե­կը մյու­սի հետև­ից հրա­տա­րա­կում են ան­բո­վան­դակ գրքեր, որոնք գե­ղար­վես­տա­կան սպա­սե­լիք­նե­րի առու­մով ոչինչ են: Ի՞նչ պետք է ար­վի այն դեպ­քում, երբ վեր­ջին­ներս հո­վա­նա­վոր­վում են Գրող­նե­րի մի­ու­թյու­նից:

— Իս­կա­պես, խո­տա­նը, չբա­նաս­տեղ­ծու­թյունն ամե­նուր են: Այն տպա­վո­րու­թյունն է, որ մար­դիկ ժա­մա­նա­կա­կից երև­ա­լու մո­լուց­քից կորց­րել են ինք­նա­կա­ռա­վա­րու­մը: Մեր աչ­քի առաջ կյան­քը դուրս է մղվում ար­վես­տից, կտա­վը, եր­գը, բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հա­ճախ խառ­նա­ծին են և ծնվում են մա­հա­ցած: Ապաշ­խա­րան­քը բա­ցա­կա­յում է, գե­նե­տիկ շա­րու­նա­կու­թյուն չկա, և բո­լորն իրար նման են:

Եվ ցա­վա­լին այն է, որ այդ ըն­թաց­քը հնա­րա­վոր չէ վե­րահս­կել, խոսքս, իհար­կե, չի վե­րա­բե­րում ԳՄ մի­ջոց­նե­րով ու երաշ­խա­վո­րու­թյամբ հրա­տա­րակ­վող գրա­կա­նու­թյա­նը: Այս­տեղ վի­ճակն այն­քան էլ ող­բեր­գա­կան չէ, այս­տեղ գրա­կա­նու­թյուն, կար­ծում եմ, մա­տուց­վում է, ուղ­ղա­կի չա­փո­րո­շիչ­նե­րը կա­րե­լի է ավե­լի խստաց­նել: Բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, զար­մա­նա­լի ոչինչ չկա, միշտ էլ այդ­պես է եղել, մի­այն ժա­մա­նակն է, որ ամեն ինչ խնամ­քով ու բծախնդ­րո­րեն դա­սա­վո­րում է հա­մա­պա­տաս­խան արկ­ղե­րում ու դա­րակ­նե­րում: Բայց չես կա­րող չտես­նել ՆՐԱՆ, այն եկո­ղին՝ նոր հան­դեր­ձով, նոր մտա­ծո­ղու­թյամբ, նոր տա­րածք գրա­վե­լու ան­զուսպ ցան­կու­թյամբ… մեր ԳԱՆԳ­ՐԱ­ՀԵՐ ՏՂԱՆ:

— Ի՞նչ գե­ղար­վես­տա­կան ակն­կա­լիք­ներ ու­նի Ար­ցա­խի ըն­թեր­ցա­սեր հա­սա­րա­կու­թյունն իր ժա­մա­նա­կի գրո­ղից:

— Ինչ­պես միշտ՝ հա­սուն գրա­կա­նու­թյուն: Պար­զու­նակ բան եմ ասում, բայց ու­զում է ինքն իրեն տես­նել այն­տեղ: Չհան­դի­պեց՝ չի ըն­դու­նի: Եվ գրո­ղը դառ­նում է ան­ցյա­լի, կա­ղա­պար-ավան­դույ­թի, ժա­մա­նա­կից խռով ար­ժե­հա­մա­կար­գի, իր կող­քին ապ­րո­ղի պա­տան­դը, ամեն մի օրը շնորհ հա­մա­րող հան­րու­թյու­նը գրո­ղին զրկել է ազատ տե­ղա­շաժ­վե­լու իրա­վուն­քից: Ցա­վա­լի է խոս­տո­վա­նել, բայց պո­ե­զի­ան պա­հան­ջարկ չու­նի, և մենք ամեն օր տա­րածք ենք կորց­նում, մենք ամեն օր դա­վա­ճա­նում ենք գրա­կա­նու­թյա­նը:

— Թյու՞ր է, ար­դյոք, կար­ծի­քը, որ հայ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը որ­դեգ­րել է կրա­վո­րա­կան կեց­վածք՝ դժվար ժա­մա­նակ­նե­րում ժո­ղովր­դին առաջ­նոր­դե­լու փո­խա­րեն:

— Սո­վետ­մի­ու­թյու­նում երեք դա­սա­կարգ կար՝ բան­վոր դա­սա­կարգ, գյու­ղա­ցի­ու­թյուն և մտա­վո­րա­կա­նու­թյուն: Գեր­տե­րու­թյու­նը քանդ­վեց՝ դա­սա­կար­գերն էլ հե­տը: Բան­վո­րը դար­ձավ գյու­ղա­ցի, գյու­ղա­ցին՝ բան­վոր, մտա­վո­րա­կա­նու­թյու­նը՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ: Հե­տո էլ բան­վո­րը դար­ձավ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, գյու­ղա­ցին՝ կու­սակ­ցա­պետ, մտա­վո­րա­կա­նը՝ բան­վոր-գյու­ղա­ցի: Որով­հե­տև, գու­ցե մի քիչ տխուր բան եմ ասում, այդ մտա­վո­րա­կա­նու­թյու­նը չգի­տեր ում առաջ­նոր­դել: Սա­րը բարձ­րա­նա­լու խի­զա­խու­թյու­նը լքել է բո­լո­րին… հո­տը մնա­ցել է ան­պատ­վի­րան… տա­սից՝ ոչ մե­կը… Նյու­թը քա­րու­քանդ է արել ար­ժե­հա­մա­կար­գը: Բո­լորն իրար մե­ղադ­րում են, ազ­նիվ ու ար­դար մե­կը չկա, բո­լո­րը առաջ­նորդ են փնտրում, որ­պես­զի մի օր քար­կո­ծեն…

— Ո՞րն է Ար­ցա­խի ժա­մա­նա­կա­կից գրո­ղի ու­ղերձն աշ­խար­հին:

— Մի խան­գա­րեք գտնել մեր ձի­ե­րը: Մի քա­նի օր առաջ նրան­ցից մեկն ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեց՝ նետ­վե­լով հսկա­յա­կան բեռ­նա­տա­րի անիվ­նե­րի տակ…

ՌՈՒ­ԶԱՆ­ՆԱ  ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Տարածել

Պատասխանել