ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ | ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

0

ԳյուղԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
Եթե հայտնի է, որ խելոք լռելը խելոք խոսելուց ավելի դժվար է, նշանակում է` «Եղիցի լույս» թերթում մեր ազգային նվիրյալների մասին լույս տեսած «Երբ սահմաններ չի ճանաչում ցինիզմը…» հոդվածը հրապարակվելուց հետո անտեղի վիրավորված ոմանք (Վարդգես Օվյանը, Եղիշե Սարգսյանը մանավանդ) պիտի պահպանեն ոսկի լռություն և խուսափեն կրքեր բորբոքելուց:
Դավիթ Միքայելյանի հոդվածը ստիպված էի կրկնակի կարդալ, մանավանդ, որ նրանում մեր ազգային հերոսների շարքում արժանին ու պատշաճն է ասված նաև իմ արյունակից հարազատի` Թևան Ստեփանյանի մասին, որի ծառայությունը Արցախ աշխարհին` անուրանալի է ու հավերժահիշատակ:
Դրանով ես անչափ հպարտ եմ, միաժամանակ երախտապարտ, որ, ի վերջո, մեր այսօրվա ազատ Արցախի հայրենասեր մտավորականություն արժանին է հատուցում մեր ազգային հերոսներին, որոնց արածն ու թողածը արժանանում է պարզ ուշադրության և բարձր գնահատանքի:

Երախտագիտությամբ` ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հադրութի շրջան, գ. Տումի,
16. 09.2008թ.

 

Տարածել

Պատասխանել