Պոեզիա

Ինչ-որ ժամանակ` հողը կիսվեց, ափերը հեռացան իրարից, բայց արանքում ծով գոյացավ: Ինչ-որ ժամանակ մարդը մոլորվեց, հեռացավ Աստծուց, բայց մնաց հավատը որպես կամուրջ… Շատ սովորական մի օր մենք բաժանվեցինք, հեռացանք իրարից, և անտեր մնաց սերը` տարածության մեջ իմ ու քո: *** Կարմիր, կարմիր Վարդ ես` կոկոն, Արի, արի Այս երեկո: Մութ աչքերիս Բեր լույս ու կյանք, Բեկված սրտիս Հույս ու բերկրանք: Ես քեզ գտա. Այս խենթ դարում Սիրտս մտար Որպես գարուն: Վարդ իմ, կարմիր, Նուրբ փշերով, Արի, արի, Այս գիշերով: *** Հեռուն ցավ է ծնում սրտիս մեջ, թեպետ` մեր միջև տարածություն չկա, մենք մոտ ենք իրար այնպես, ինչպես լույսն ու խավարը,…

* * * Տարին գնում, տարիքը գալիս, Այլ երգ է հիմա իմ հոգում հնչում, Ապագան խայծ է, որ վերք է տալիս, Ինչ թանկ էր երեկ, սին է ներկայում: Թեզանիքը թաց, մատներով մրսած Դաշնակահար երկինքը նոտա է ճանկռում, Դուրսը քայլերիս կարոտն է ոռնում, Օտարացել եմ ինձ թանկ քաղաքում: Վաղը հույզերիս վտառը անշունչ Ձեր դռան դեմից կավլեք կոպտորեն, Հեչ մտածե՞լ եք, որ Ձեր փոխարեն Տառապել եմ ես, երկնել նոր տողեր: Տարին տալիս, տարիքը առնում, Մտքի նժարը հար ծուռ է մնում, Ճաքած լռության ճեղքով թափանցում, Սին տագնապների մեղուն է խայթում: * * * Կարգով, խելոք ապրողներին Ասում եմ ես- Հալալ է ձեզ, Տեղը…

Արցախի գրողների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի ծննդյան 90, գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակը: Ողջունելի է, որ բազմավաստակ գրողը, բանաստեղծն ու գիտնականը այսօր էլ երիտասարդական ավյունով ու եռանդով շարունակում է իր ստեղծագործական բեղմնավոր աշխատանքը` գրեթե ամեն տարի ընծայելով հանրությանը գիտական նոր ուսումնասիրություն կամ բանաստեղծությունների նոր ժողովածու: Ստեղծագործական գործունեության ընթացքում Սոկրատ Խանյանը ընթերցողի սեղանին է դրել շուրջ երեք տասնյակ բանաստեղծական ժողովածու, քառասունից ավելի գրականագիտական ուսումնասիրություններ: Ուշագրավ աշխատությունների մեջ մասնավորապես առանձնանում են «Հրանտ Մաթեւոսյանի գրական հայացքները», «Հայ գրականության գերաստղը. Սերգեյ Սարինյան», «Մաքսիմ Հովհաննիսյան. Լեռնաղբյուրի վիպաշխարհը», «Միջնադարյան հայ առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի», «Թոնդրակյան…

Այս անսանձ ու հզոր ժամանակը Տեր ու տիրակալը՝ մարդու, արարչության Տիեզերքի ու տարածության… Նա է ամենամեծ դատավորը Նրանով է սկսվում ու վերջանում մեր օրը Ինչքան էլ սևակնի ու խառնվի դարը, Նա է վերջում արդարության ազդարարը, Եվ մեծ ճշմարտության շեփորահարը: Նա է մեր ընթացքը, մեր կյաքը, մեր կանգառը, Մեր կայարանն ու մեր գնացքը, Նա է հավերժորեն շարժում մեր մտքի սլացքը ընթացքը, Եվ դարերի անկասելի ընթացքը: * * * Ժամանակը, նրա հայացքի մեջ հավերժական, Փայլատակում է երկսայրի դանակը, Մի վայրկյանում անգամ Կարող է կործանել ամենահզոր բանակը. Կամ մոխիրների տակ թողնել Աշխարհի ամենաշքեղ ու գեղեցիկ քաղաքը: Նա մերթ արարում է, շինում է Կամ…

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՆԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋՎԱՆԸ ԼԻՆԵԼ… Ես բռնացա կամքիս Եվ ներեցի քեզ, Եվ դու կարծես նորից նույնը դարձար, Բայց դառնացավ ընդմիշտ ժպիտն իմ դեմքի վրա, Եվ հավատն իմ, ավաղ, դարձավ կասկածամիտ… Իզուր ինձ մի համոզիր, Դու այլևս անկարող ես առաջվանը լինել… Սիրո շրջված կառքից Հազիվ փրկվել էի ես, Ու մտածում էի` աղետն արդեն անցավ, Սակայն սառը մի ստվեր իջավ երգիիս վրա, Եվ նա դարձավ անհոգ ու անհաղորդ ցավիդ… Իզուր քեզ մի համոզիր, Ես այլևս անկարող եմ առաջվանը լինել… Եվ դառնացած կյանքից Նորից դարձա ես քեզ, Ու դու նորից կարծես բախտիս հլու դարձար, Սերս փշով ծաղկեց սրտիս վերքի վրա, Եվ արցունքս…

Ինը տղա Թոռան պապ եմ, Գարնան շունչ եմ, Ամռան տապ եմ, Աշնան բարիք, Ձմռան չարիք` Ձնաբուք եմ…. Յոթ թոռներս Արցախում են` Ղարաբաղցի, Եվ ինձ համար Կյանքը ախ չի, Տագնապ-վախ չի… Խինդ-բերկրանքս Վարարում են, Միտքս,ձեռքս Արարում են… Շուրջս պարեր, Երգեր, հանաք… Զույգ թոռներիս Ուղարկել եմ բանակ, Եվ դեռ ես միշտ Զորանում եմ, Ջահելանում, Երբ յոթ թոռս Ճարտարում են, Նրանք ինձ հետ Լավ պարում են, Միշտ ինձ հետ են, Ոչ թե առու, Վարար գետ են, Նրանք են իմ Կյանքի մուսան, Նրանցով եմ Երգիչ-գուսան, Բայց կուզեի, Որ գումարվի Թոռնիկներիս Հասմիկ, Սուսան… Շեն օջախով Նստենք հացի Երկու թոռս` Գոռս, Վանս, Դառնան տուն` Հայաստանս, Ու…

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ ՆԵՄՐՈՒԹ * * * Խարույկի վրա ձեռքեր են տաքացնում և ոչ հոգի, Բաց թողեք հորիզոնները, արևը մեռնելու սովորություն ունի, Լուսինը` անվերջ ծնվելու… Տվեք երկինքը, ամպերից պահանջ ունեմ: Կամենում եմ դառնալ պահի ազատության մարտիկը: Ես Կիկերոնը չեմ, բայց կքանդակեմ ամեն ինչ ամպերի վրա, Միայն թե ամպերը կեղտոտված չլինեն … Սիրում եմ երկնքի գույնը, Այն խոսում է իմ հոգու հետ: * * * Չէ … Սա ամենևին էլ ճակատագրի թելադրանք չէր, Ոչ ոք քեզ չի ստիպել պատերազմ հայտարարել զույգ-զույգ տասնյակ աչքերի: Սերը, իհարկե, պատերազմներ շատ է սիրում, բայց քո պարագայում այն արդեն թատերաբեմի է վերածվում. բոլորս մեկի համար…

Մեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց, Չես դառնա երբեք այլևս վայոց: Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ, Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ: Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի, Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի: Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,- Ջարդեցի՜նք մարտում մռութը նրա: …Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց, Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց: ՏԽՈՒՐ ՆՈՐ ՏԱՐԻ Եղբորս՝ Անդրանիկին Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն, Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն: Եկել՝ չոքել, ուր-որ է՝ դուռս կբախի, Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի: Եկել՝ չոքել է, սակայն եղբայրս չկա: Բայց թվում է՝ ուր-որ է,…

Մոնթե Մելքոնյանին Ավարայր էր մեր Արցախում Նոր Վարդան էր մեզ հարկավոր, Ճակատագիրն հայոց ազգի Վթարվել էր, ինչո՞ւ, ովքե՞ր… Եկավ հեռվից՝ այր մի արի, Զինվեց, զինեց ու ելավ դաշտ, Ասավ, ելե՛ք, ելե՛ք, տղերք, Գոյամարտն է մեր ինքնության: Ելան քաջեր, թիկունքվեցին, Թիկունքվեցին և հաղթեցին, Որ Արցախը՝ հայոց արծիվ. Արթուն հսկե հայոց ազգին: * * * Արցախը սիրո բառարան է Թարգմանիր, պոետ, նրա տողը թանկ, Աշխարհը ունի հայացք սևեռած Այս փոքրիկ ու մեծ երկրին սիրառատ: Աստված է նրա թարգման հանճարը, Աղոթքի ծնկած ժողովուրդ ունի, Եվ բանակ ունի զգոն ու արի՝ Արցախը հույսի Ավետարան է… * * * Գնա՛նք զինվոր մենք թևանցուկ Դադիվանքում մոմեր…

Ռազմական բժշկուհի Աղավնի Սահակյանին Հրեշտակի թևը սպեղանի՜ է… Բառը ամենակարևո՜ր դիրքն է: Եվ ցավը սլանում է լույսի արագությամբ: Եվ օրագրի էջ է եզրը ճանապարհի: Դու գրում ես լույսով Հորիզոնի- հրեշտակի արյամբ, և ճանապարհորդո՜ւմ է հոգուդ աշխարհում աղոթքը Լույսի: Եվ անկշռելին ճի՜չն է Անհունի: Որպես աղբյուր՝ բխո՜ւմ է հորովելը հետքերից հրասայլի: Եվ հիշողության լուսանցքն է կակաչը երազի: Եվ հրեշտակի թևերի լո՜ւյսն է բացվում… ԱՆՀԱՅՏԻ ԸՆԹԱՑՔԸ Բառն եմ գիշերային, ասուպն եմ ոգու: Կարմի՛ր էր մրմուռն անհայտության: Դուռը նոր էր բացվում, երբ տեսա՜ ձնծաղիկն Անհունի: Փնտրո՜ւմ էի պատուհանը ազատության, փնտրում էի տողերիս շնչառությա՜մբ: Ես համբուրեցի հորիզոնի ճյուղին պայթող բողբոջները և ըմբոշխնեցի հա՜մը Անհայտի…

ձմռանը ոչ ոք պատրաստ չի լինում ոչ մի ժամանակ ոչ ոք չի սպասում նրան անհամբերությամբ բայց նա գալիս է և մարդիկ պատսպարվում ճարահատյալ սիրով սկսում են երգել առաջին ձյունը հետո երկրորդը հետո երրորդը հետո մնացածը անգամ ձմռան խեթ-խեթ նայող աչքի առաջ փնտրում գարնանականաչ մի եղևնի են բերում տուն նրանից կախում գույնզգույն մեքենա-խաղալիք գույնզգույն ռմբարկու-խաղալիք գույնզգոււյն մարդ-խաղալիք ու քաղցրավենիքներ և այլն ու ծառի շուրջ համատեղ երգ ու պարով ճիչ ու գոչյուններով վերհիշվում են տարիները քարանձավային թռչունները չեն տրտնջում թե ծխնելույզներ չկան տաքանալու համար քանի որ բոլոր օջախներում «Բաքսի» է վառվում թե մի հատիկ կորեկ կամ հացի փշուր չեն գտնում գետնին, հովիվները…

ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՍԵԳ Քո վեհությունը իմ երգին անցավ Ու երգս դարձավ թևաբաց արծիվ, Քո ջերմությունը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ հրե-հրածին: Աղբյուրիդ երգը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ կարոտի կարկաչ, Զինվորիդ վերքը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ արնավառ կակաչ: Քո աղն ու հացը իմ երգին անցան, Ու երգս դարձավ երդման աղ ու հաց, Քո ցավն ու լացը իմ երգին անցան, Ու երգս դարձավ հույսի լուսաբաց: Համբերությունդ իմ երգին անցավ, Ու երգս դարձավ համբերության դաս, Ցասում եւ վրեժդ իմ երգին անցավ, Ու երգս դարձավ Անդրանիկված Ասք: Շեփորիդ կանչը իմ երգին անցավ, Ու երգս դարձավ զինվորյալի զենք, Թրիդ շառաչը…

1 2 3 4 6